Սեպտեմբերի 30-ին Հայաստանի առանձին վայրերում կեսօրից հետո սպասվում է անձրև, որոշ հատվածներում հնարավոր են ամպրոպ և մառախուղ։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժեղանան՝ հասնելով 16-19 մ/վ-ի։ Ինչպես «NEWS.am»-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +11-ից +13, իսկ վաղը ցերեկը՝ +26-ից +28 աստիճան։


Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում. գիշերը՝ +5-ից +10, ցերեկը՝ +18-ից +21,

Կոտայքի լեռներում. գիշերը՝ +6-ից +9, ցերեկը՝ +19-ից +21,

Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +23-ից +26,

Սևանա լճի ավազանում. գիշերը՝ +5-ից +10, ցերեկը՝ +16-ից +20,

Լոռիում. գիշերը՝ +6-ից +11, ցերեկը՝ +15-ից +19,

Տավուշում. գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +17-ից +21,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +17-ից +20,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +9-ից +13, ցերեկը՝ +22-ից +26,

Արարատում. գիշերը՝ +11-ից +14, ցերեկը՝ +26-ից +28,

Արմավիրում. գիշերը՝ +8-ից +12, ցերեկը՝ +26-ից +28,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +21-ից +23,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +9-ից +14, ցերեկը՝ +25-ից +28,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +13-ից +16, ցերեկը՝ +24-ից +27,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +8-ից +11, ցերեկը՝ +19-ից +23։