Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին և Լուկաշենկոյին «երկու զառամյալ ծերունիներ» է անվանել, հաղորդում է УНИАН-ը։

Բելառուսի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար խոսել Զելենսկու հետ և «լավ առաջարկ ունի Ուկրաինայի համար»։

«Նա այսպես է կառուցել իր աշխարհը՝ ինքնամեկուսանալով։ Նա երեք տասնամյակ ապրել է իր կառուցած այդ տանը։ Այդ տունը երկրի չափ է։ Բայց ես ուզում եմ, որ նա հիշի, որ իր երկիրն անկախ է։ Նա իր սեփական աշխարհում է, բայց Պուտինը երբեմն գալիս է, և նրանք՝ երկու զառամյալ ծերունիները, զրուցում են։ Դժվար է մեկնաբանել»,- ասել է Զելենսկին։