ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում նրա «Գործողություն և համերաշխություն» քաղաքական կուսակցության՝ տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագան առաջ մղելու նրա անսասան հանձնառության կապակցությամբ»,-  գրել է նա սոցիալական ցանցերում։