ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ զրուցել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Իրավիճակին ծանոթ երկու CNN աղբյուրների տվյալներով՝ Թրամփի և Նեթանյահուի միջև կարևոր հանդիպումից առաջ Սպիտակ տուն է այցելել նաև կատարցի խորհրդական։

Դա կարող է կարևոր քայլ լինել Թրամփի վարչակազմի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու 21 կետանոց ծրագրի առաջխաղացման գործում։