ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի մամուլի գծով խորհրդական Թահեր Ալ-Նոնոն Reuters-ին ասել է, որ խումբը մերժում է վերջին օրերին ներկայացված խաղաղության առաջարկների որոշ մասեր։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համաձայնելու հրադադարի, որը կարող է տարիներ տևել։ Թոնի Բլերը մեր ժողովրդի համար անընդունելի գործիչ է։ Մենք թույլ չենք տա արտաքին վերահսկողություն մեր ժողովրդի նկատմամբ։

Մենք աջակցում ենք տեխնոկրատական ​​կառավարության ձևավորմանը, որը կկառավարի և՛ Արևմտյան ափը, և՛ Գազայի հատվածը՝ քաղաքական և աշխարհագրական միասնությունն ապահովելու համար»,- նշել է խորհրդականը։