Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոր ափսոսանք է հայտնել, որ Կատարում Համասի թիրախների վրա Իսրայելի հրթիռային հարձակումը պատահաբար հանգեցրել է կատարցի զինվորի մահվան։ Դրա մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նեթանյահուն նաև ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ պատանդների վերաբերյալ բանակցությունների ժամանակ հարձակվելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա և հաստատել է, որ Իսրայելը ապագայում նման հարձակումներ չի իրականացնի»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բացի դրանից, Միացյալ Նահանգները, Իսրայելը և Կատարը համաձայնել են ստեղծել եռակողմ մեխանիզմ՝ տարաձայնությունները լուծելու համար։





























