ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգլխավորի անցումային «Խաղաղության խորհուրդը», որը կհսկի պատերազմից հետո Գազայի հատվածի վերակառուցումը, հաղորդում է CNN-ը։
Նա նշել է, որ ինքը չի կայացրել այս մարմինը ղեկավարելու որոշումը։
«Արաբական աշխարհի, Իսրայելի և բոլոր ներգրավվածների առաջնորդները խնդրել են ինձ դա անել», - ասել է Թրամփը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ «մոտ է» Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն։
Սպիտակ տան կողմից նախկինում հրապարակված 20 կետանոց փաստաթղթում նշվում է, որ խորհրդի կազմում կներառվեն այլ պետությունների ղեկավարներ։
Reuters–ի փոխանցմամբ, Թրամփը հույս է հայտնել, որ Պաղեստինի ինքնավարությունը կպահպանի որոշակի մակարդակի իշխանություն, ինչը քննադատության է արժանացել Նեթանյահուի կողմից։
«Եթե Պաղեստինի ինքնավարությունը չավարտի իմ ուրվագծած բարեփոխումները և չիրականացնի խաղաղության իմ տեսլականը, որը ես ներկայացրել էի 2020 թվականին, նրանք միայն իրենց կմեղադրեն», - ասաց նա։





























