Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է Գազայում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ծրագրին, հաղորդում է Today in Israel-ը։

«Մենք կարևոր քայլ ենք ձեռնարկել Գազայում պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Եթե ՀԱՄԱՍ–ը մերժի ձեր ծրագիրը, Իսրայելն ինքը կավարտի աշխատանքը։ Սա կարող է արվել հեշտ կամ դժվար ճանապարհով։ Մենք նախընտրում ենք հեշտ ճանապարհը։ Բայց այս դեպքում էլ աշխատանքը կավարտվի», - ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Պաղեստինը չի մասնակցի Գազայի վերափոխմանը։