Իսրայելը կպահպանի Գազայի անվտանգության, այդ թվում՝ անվտանգության պարագծի պատասխանատվությունը մոտ ապագայում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

«Գազան կունենա խաղաղ քաղաքացիական վարչակազմ, որը չի ենթարկվի ՀԱՄԱՍ–ին կամ Պաղեստինի ինքնավարությանը», - ասել է նա։