Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան, Նորագավիթ):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝

  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել.
  • առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը.
  • արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: