Հայաստանի առանձին վայրերում հոկտեմբերի 1-ին սպասվում է անձրև, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Քամին արևմտյան է, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սակայն, ուրբաթ օրվանից սկսած, մինչև շաբաթվա վերջ այն նույնքանով կբարձրանա նորից։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետից», Երևանում հնարավոր է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +22+24։

Օդի ջերմաստիճանը տարածաշրջաններում՝

Շիրակում՝ գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +16 +20

Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +16 +19

Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +20 +23

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +18

Լոռիում՝ գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +13 +16

Տավուշում՝ գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +15 +18

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +15 +18

Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +19 +23

Արարատում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +23 +25

Արմավիրում՝ գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +25

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +16 +18

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +20 +24

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +15 +18

Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +12 +15