Չեխիայի կառավարությունն արգելել է երկիր մուտք գործել ռուսական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող այն անձանց, ովքեր հավատարմագրված չեն հանրապետությունում։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։
«Իմ նախաձեռնությամբ կառավարությունն այսօր արգելել է Չեխիա մուտք գործել ռուս դիվանագետներին և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց, ովքեր չունեն չեխական ազգային հավատարմագրում», - գրել է նա X սոցցանցում։ Արտգործնախարարը պարզաբանել է, որ միջոցը տարածվում է հանրապետությունում գտնվող միջազգային օդանավակայանների վրա։




























