Նոր Զելանդիայի իշխանությունները որոշում են ընդունել վերացնել կետերին, ովքեր չեն ցանկանում վերադառնալ օվկիանոս: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ չնայած կետերի զանգվածային ինքնասպանության փորձերին, նրանցից 33-ը կրկին վերադարձել են եւ ծանծաղուտի մեջ հայտնվել:

Հաղորդվում է, որ հաջողվել է փրկել միայն 17 կետի: Վայրի բնության պահպանման դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարները երկու անգամ նրանց փորձել են օվկիանոս տեղափոխել, բայց անօգուտ, քանի որ կետերը ցանկություն չունեն լողալ դեպի օվկիանոս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ մոտ հարյուր կետ հունվարի 24-ին դուրս են եկել Նոր Զելանդիայի ափ: