Դոնալդ Թրամփն ինքն իրեն հռչակել է ոչ միայն 45-րդ և 47-րդ, այլև Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ։
«Ես 45-րդը, 46-րդը և 47-րդն եմ [ամերիկացի առաջնորդ]: Այո, եթե խոր մտածենք: Ես պարզապես չեմ ուզում ինձ վերագրել 46-րդը լինելու համար պատիվը»,- ասել է Թրամփը՝ դիմելով ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը։
ԱՄՆ վարչակազմի ներկայիս ղեկավարը պաշտոնավարել է 2017- 2021 թվականներին: Նա պարտվել է 2020 թվականի նոյեմբերի ընտրություններում Ջո Բայդենին, որը դարձել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը: Սակայն Թրամփն առ այսօր կասկածի տակ է դնում այդ ընտրություններում իր պարտությունը։
«Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ ոչ մի երկիր չհամարձակվի մարտահրավեր նետել մեզ: Այնքան հզոր, որ ոչ մի թշնամի չհամարձակվի սպառնալ մեզ։ Այնքան կարող, որ ոչ մի հակառակորդ նույնիսկ չմտածի մեզ հաղթելու մասին»,- հայտարարել է նախագահը, մասնակցելով ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Միջոցառումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայում։
Այդ կապակցությամբ Թրամփը հիշեցրել է, որ մայիսին ներկայացված 2026 թվականի ֆինանսական տարվա իր առաջարկած դաշնային բյուջեն ներառում էր «ավելի քան 1 տրիլիոն դոլար» ռազմական ծախսեր։ Դա Պենտագոնի պատմության մեջ ամենախոշոր բյուջեն է։





























