Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տեղաշարժը շաահավետ է ամբողջ տարածաշրջանին։

Խորհրդի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տեղաշարժը և օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաև ՝ վերջնական խաղաղություն հաստատելու մեր ցանկությունը», - ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։