Հունաստանում ողբերգական հանգամանքներում զոհված կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսի անվան միջազգային կինոմրացանակ է սահմանվել: Մրցանակը սահմանվել է երկրի մշակույթի նախարարության եւ Սալոնիկում միջազգային կինոփառատոնի հետ համատեղ, որտեղ էլ այն կհանձնվի ամեն տարի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ Թեո Անգելոպուլոսը, որը հունական հայտնի կինոգործիչ էր, մահացել է Աթենքում` երեքշաբթի օրը, իր վերջին`  «Ուրիշ ծով» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պատահարի հետեւանքով: 76-ամյա ռեժիսորը նկարահանման վայրի մոտակայքում  փողոցը հատելիս ընկել է մոտոցիկլի տակ:

Անգելոպուլոսի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` հունվարի 27-ին, Աթենքի գլխավոր գերեզմանատանը: Մշակույթի նախարարը համաձայնվել է անցկացնել հուղարկավորության արարողությունը պետության հաշվին` ի նշան պետության` երեւելի քաղաքացիների նկատմամբ ունեցած հարգանքի, գրում է gazeta.ru-ն: