Հնդկաստանում սեպտեմբերի 9-ից 30-ն ընկած ժամանակահատվածում մարդակեր գայլերը հոշոտել են վեց մարդու, այդ թվում՝ չորս երեխայի և մեկ տարեց զույգի, առնվազն 20 գյուղացի է վիրավորվել, հայտնում է Hindustan Times-ը։
Անհետ կորած երեխայի մարմինը կամ հագուստի որևէ հետք չի հայտնաբերվել: Որոնողական-փրկարարական գործողությունները գործի են դրել քսանմեկ աշխատանքային խմբեր և այլ ստորաբաժանումներ, ինչպես նաև իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ:
Կիրակի օրը գայլին սատկած են գտել, որը գնդակահարվել էր Անտառային տնտեսության դեպարտամենտի որոնողափրկարարական խմբի կողմից՝ երեխաներին պաշտպանելու փորձի ժամանակ, երեքշաբթի օրը հայտնել է Անտառային տնտեսության բաժնի աշխատակից Ռամ Սինգհ Յադավը։
Պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ որոնողափրկարարական խումբը հետևել է գայլերի հետքերին և կիրակի առավոտյան հասել Մջարա Թաուկլի գրամ պանչայաթի Ռոհիթպուրվա գյուղ։ Երեխաները խաղալիս են եղել տան մոտ՝ շաքարեղեգի և բրնձի դաշտերի մոտ, երբ թփերի մեջ թաքնված գայլը հարձակվել է երեխաներից մեկի վրա։
Փրկարարական խմբի զգոն անդամը անվտանգության նկատառումներից ելնելով կրակոց է արձակել կենդանու ուղղությամբ և գայլը նահանջել է մոտակա շաքարեղեգի դաշտ։
Թիմը կիրակի երեկոյան հայնտաբերել է կենդանուն՝ անօդաչու թռչող սարքի միջոցով։
Երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, գայլն արդեն սատկած է եղել, ասվում է հայտարարության մեջ։ Դիակը տեղափոխվել է Անտառային տնտեսության շրջանային վարչություն և մի խումբ բժիշկներ դիահերձում են անցկացրել, նախքան մարմինը կանոնների համաձայն ոչնչացնելը։ Սեպտեմբերի 9-ից սկսած գայլը թափառել է Մջարա-Թաուկլիում և մոտ մեկ տասնյակ մերձակա գյուղերում։





























