Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի սիրում նվերներ ստանալ և մի անգամ դրանք վաճառել է ու ստացված գումարը բաժանել անապահովներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ համար ամենաթանկն այն բառերն են, որոնք մարդը սրտանց է ասում։ Ես ամեն ինչ ունեմ, նվերներ չեմ սիրում։ Մի անգամ ինձ նվիրած բոլոր նվերները վաճառեցի և այդ գումարը բաժանեցի անապահովներին։ Ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ ընտանիքս է շնորհավորում, մայրիկս է գալիս, քույրերս ու զարմիկներս են հավաքվում։ Դա է իմ երջանկությունը»,- ասել է նա լրագրողներին՝ Գրոզնիում փողոցի բացման ժամանակ։
Նա հավելել է, որ ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ։





























