Հոկտեմբերի 2-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում է անձրև, որոշ վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս մի քանի աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին «NEWS.am»-ին, Երևանում ևս հնարավոր է անձրև։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +11-ից +13, իսկ վաղը ցերեկը՝ +18-ից +20։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +12-ից +15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +7, ցերեկը՝ +12-ից +14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9-ից +11, ցերեկը՝ +16-ից +19,

Սևանի ավազանում՝ գիշերը՝ +3-ից +7, ցերեկը՝ +9-ից +12,

Լոռիում՝ գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +10-ից +13,

Տավուշում՝ գիշերը՝ +9-ից +12, ցերեկը՝ +12-ից +14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2-ից +6, ցերեկը՝ +10-ից +14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7-ից +11, ցերեկը՝ +16-ից +20,

Արարատում՝ գիշերը՝ +11-ից +14, ցերեկը՝ +20-ից +22,

Արմավիրում՝ գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +20-ից +22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +7, ցերեկը՝ +11-ից +15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +20-ից +22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9-ից +12, ցերեկը՝ +14-ից +17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5-ից +8, ցերեկը՝ +10-ից +13։