Գերմանիայի հյուսիսային Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում կասկածելի անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են հայտնաբերվել ռազմավարական վայրերի օդում, գրում է Bild պարբերականը:
Der Spiegel հանդեսի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարքեր են թռչել Քիլի նավաշինարանի վրայով, ապա նկատվել են համալսարանական կլինիկայի, էլեկտրակայանի, տեղական խորհրդարանի շենքի և նույնիսկ Համբուրգի օդանավակայանին վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի մոտ։
Ըստ իշխանությունների ներքին փաստաթղթերի՝ անօդաչու թռչող սարքերը թռչում էին «զուգահեռ երթուղիներով», ինչը կարող է վկայել տարածքը քարտեզագրելու փորձի մասին։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նաև հարևան Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասում. Իսկ Զանիցում և Ռոստոկում անօդաչու թռչող սարքեր են նկատվել ռազմական օբյեկտների մոտ, իսկ Ռոստոկի նավահանգստում ոստիկանությունը նկատել է մի քանի խոշոր քվադրոկոպտերներ, որոնք թռչում էին «համակարգված» ձևով։
Դեռևս պարզ չէ, թե ով է կանգնած թռիչքների հետևում։ Սակայն փորձագետները նմանություններ են նկատում Դանիայում վերջերս տեղի ունեցած մի շարք միջադեպերի հետ, որտեղ անօդաչու թռչող սարքերի պատճառով օդանավակայանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղական իշխանությունները չեն բացառել ռուսական հետքը։





























