Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն, ըստ Bloomberg Billionaires Index-ի, տարեսկզբից ի վեր աճել է 19, 69 միլիարդ ԱՄՆ դոլարով։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը տարեսկզբից ամենաշատն է վաստակել, նրա կարողությունն աճել է 4,82 միլիարդ դոլարով՝ հասնելով 15,8 միլիարդ դոլարի, հաղորդում է РБК-ն։
«Северстали»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 3,41 միլիարդ դոլարով՝ հասնելով 26,6 միլիարդ դոլարի, իսկ «Металлоинвест»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կարողությունն աճել է 3,22 միլիարդ դոլարով՝ հասնելով 16,4 միլիարդ դոլարի։
«НОВАТЭК» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը վաստակել է 2,54 միլիարդ դոլար (24,9 միլիարդ դոլար), «Ренова» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 2,52 միլիարդ դոլար (9,81 միլիարդ դոլար), ձեռնարկատեր, Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը՝ 2,38 միլիարդ դոլար (9,42 միլիարդ դոլար), «Интеррос» հոլդինգի և «Норильский никель» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը` 1,42 միլիարդ դոլար (29,3 միլիարդ դոլար), գործարար Գենադի Տիմչենկոն՝ 1,90 միլիարդ դոլար (12,9 միլիարդ դոլար):
Միևնույն ժամանակ, НЛМК-ի նախագահների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինը տարեսկզբից կորցրել է 3,17 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը նվազել է, հասնելով 22,7 միլիարդ դոլարի:
Ըստ ռուսական Forbes-ի՝ ամենահարուստ գործարարների եռյակում են ЛУКОЙЛ-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը (28,7 միլիարդ դոլար), Մորդաշովը (28,6 միլիարդ դոլար) և Միխելսոնը (28,4 միլիարդ դոլար):




























