Ալիևի գործողությունները անառի՞թ են: Իրանի նկատմամբ տարածքային պահանջները, տարբեր ձևերով, քարոզվում են ադրբեջանական դպրոցներում արդեն 30 տարի և շարունակվում են անդադար: Դրա մասին իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը գրել է սոցիալական ցանցերում:
«Իրավիճակը կրկնվում է բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հաստատություններում: Ալիևը մտադիր է մի օր քաղել այդ քարոզչության պտուղները՝ Իսրայելի աջակցությամբ»,- նշել է իրանցի վերլուծաբանը:
Ինչպես երևում է փորձագետի հրապարակած տեսանյութում, ադրբեջանական դպրոցներից մեկում Իրանը, Վրաստանը և Ռուսաստանն ընդգրկող Ադրբեջանի քարտեզ են ցույց տալիս աշակերտներին:





























