Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է չշնորհավորել Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը Մոլդովայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Իշխող «Վրացական երազանք»-ի ղեկավար,  վարչապետ Իրակլի Կոբախիձեն որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Քանի դեռ Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ, մեզ համար դժվար է շնորհավորել նրան։ Մենք կսպասենք, մինչև Մոլդովան դուրս գա ԱՊՀ-ից, հետո նոր կքննարկենք և կվերանայենք շնորհավորանքի հարցը»։

Ընտրություններից առաջ Սանդուն Վրաստանն անվանել է «ռուսական գաղութ»՝ մոլդովացիներին կոչ անելով քվեարկելու եվրոպական ուղու օգտին. «Մենք տեսնում ենք, թե ինչպես աչքերիս առաջ Վրաստանը կրկին դարձել է ռուսական գաղութ... Մոլդովան չի կրկնի այս սխալները. Կրեմլի դրածոները մեր երկրում իշխանության չեն գա»։