Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին տեղեկացրել է սոցցանցերի իր էջում։

«Սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։

Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք»,–գրել է Կոստանյանը։