Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ ոչ բոլոր պետություններն են աջակցում Արևմուտքում սառեցված ռուսական արժութային պահուստները Ուկրաինայի համար փոխհատուցման վարկը ֆինանսավորելու ծրագրին, հաղորդում է BBC-ն: Բայց, ըստ նրա, ԵՄ-ն փորձում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել։

Կալասը կողմ է սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը փոխհատուցումներ վճարելու համար, որոնք Ռուսաստանը, պատերազմի ավարտից հետո, ի վերջո վճարելու է Ուկրաինային։

«Եթե մենք հաշվի չառնենք այս [ռուսական] ակտիվները, ապա, իհարկե, բեռը կընկնի մեր հարկատուների վրա»,- հայտարարել է Կալասը։

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ արեց Ուկրաինային տրամադրելու 140 միլիարդ եվրո անտոկոս վարկ մի քանի տրանշերով՝ օգտագործելով Եվրոպական կենտրոնական բանկի ավանդային հաշվում պահվող սառեցված ռուսական միջոցները։