ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում:
ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը:
Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:





























