Ռուսաստանը Ուկրաինայում գերությունից վերադարձրել է 185 զինվորականի, որոնց դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերից 185 գերու։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Բացի այդ, վերադարձվել է 20 քաղաքացիական անձ», - ասվում է հայտարարության մեջ։
Գերիների լայնածավալ փոխանակումը մի քանի փուլով տեղի է ունեցել ամռան սկզբին՝ ստամբուլյան պայմանավորվածությունների համաձայն ։
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել «146-ը 146-ի դիմաց» բանաձևով, իսկ օգոստոսի 14-ին՝ «84-ը 84-ի դիմաց» ձևաչափով փոխանակումներ
Ուկրաինան դեռևս չի հաստատել փոխանակման փաստը։





























