Լիտվան մինչև 2025 թվականի դեկտեմբերը երկարաձգել է Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող օդային տարածքի մասնակի փակման ժամկետը, հայտնել է Բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով անվտանգության իրավիճակը և քաղաքացիական ավիացիայի համար հնարավոր ռիսկերը, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի կողմից սահմանային խախտումների հետ։
Միաժամանակ, լիտվական կողմը մտադիր է մինչև 2025 թվականի վերջն ավարտել փաստաթղթերի պատրաստումը, որոնք պետք է պարզեցնեն կրիտիկական իրավիճակում օդային տարածքը փակելու ընթացակարգը։
Օգոստոսի 21-ին Լիտվան Բելառուսի հետ սահմանի մոտ մտցրել է թռիչքներից զերծ գոտի և ամրապնդել անվտանգությունը, ակնհայտորեն՝ անօդաչու թռչող սարքերի ակտիվության և ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների մեկնարկի պատճառով։ Ռուս-բելառուսական ռազմավարական «Արևմուտք-2025» զորավարժությունների գործնական փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանի և Բելառուսի զորավարժարաններում։





























