Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է իր գործընկերոջը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։
Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ալիևն ասել է, որ «խաղաղության օրակարգի առաջխաղացմանն ուղղված քայլերը պատմական նշանակություն ունեն»։
Ըստ նրա՝ Ադրբեջանը «կշարունակի ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար»։
«Հանդիպման ժամանակ նշվել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցությունը, մասնավորապես՝ ուկրաինացի երեխաների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը։ Ուկրաինական կողմը երախտագիտություն է հայտնել դրա համար։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ»,- հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։





























