Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 45-ամյա Էդմոն Շ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Մարտին Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները։





























