Ռուսաստանի Լենինգրադի մարզում կեղծ ալկոհոլից մահացու թունավորում է տեղի ունեցել. մահացածների թիվը հասել է 41-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«Ներկայումս հաստատվել է մեթանոլից թունավորման 41 մահացու դեպք։ Բացի նախկինում հաղորդված 38 մահվան դեպքերից, հաստատվել է մարզի ևս երեք բնակչի մահը», - ասել է գործակալության աղբյուրը։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տվյալներով՝ Լենինգրադի մարզում զանգվածային թունավորման մասին հաղորդվել է մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 26-ին։ Գոստիստի գյուղի բնակիչը, ենթադրաբար, ներգրավված է եղել կեղծ ալկոհոլի արտադրության մեջ՝ իր հանցակցի հետ միասին։ Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են։





























