Ռուսաստանում պաշտոնապես հիմնվել է «Ժիրինովսկու դաշինք» համառուսաստանյան հասարակական շարժումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շարժման ստեղծման նախաձեռնությամբ, որը նպատակ ունի պահպանել եւ զարգացնել ՌԼԴԿ հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու գաղափարները, հանդես է եկել կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։

1990թ․ մարտի 31-ից Ժիրինովսկին գլխավորել է ՌԼԴԿ-ն։ 2022թ․ ապրիլին, մահից հետո, Սլուցկին ստանձնել է կուսակցության նախագահի եւ Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավարի պարտականությունները։ Նույն թվականի մայիսի 18-ին Սլուցկին հաստատվել է խմբակցության ղեկավար, իսկ մայիսի 27-ին ՌԼԴԿ արտահերթ համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ։

Սլուցկին վերընտրվել է ՌԼԴԿ նախագահ 2025թ․ հոկտեմբերի 2-ին՝ կուսակցության 37-րդ համագումարում, չորս տարի ժամկետով։