Սինգապուրում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու՝ ԱՄՆ կիբեռհանցագործությունների մասին օրենքները խախտելու մեղադրանքով, նրան Միացյալ Նահանգներ արտահանձնելու մտադրությամբ։

Դեսպանատունը հարցում է ուղարկել ոստիկանություն եւ ստացել Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման հաստատումը։

«Մենք կապի մեջ ենք նրա շրջապատի հետ։ Նրանց տրամադրվել են տեղի փաստաբանների տվյալները՝ իրավաբանական օգնություն ստանալու համար։ Մենք ուշադիր հետեւում ենք հարցին»,- նշվել է դեսպանատան հայտարարության մեջ։