Ես մեծ հույս ունեմ, որ ԱՄԷ «MASDAR» ընկերության կողմից արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային էլեկտրակայանի կառուցումը կսկսվի 2026թ․։ Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2027թ.։
Նշենք, որ 200 ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզում։



























