Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական ​​աղբյուրներին։

Օվերչուկի այցը Բաքու, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, մանրամասները ներկայում ճշտվում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի եռակողմ հանդիպմանը։

Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։