Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Իլհամ Ալիեւի հրավերով կայցելի Ադրբեջան, հաղորդել է Tengrinews.kz-ն՝ հղում կատարելով Akorda-ին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Տոկաեւը կայցելի Ադրբեջան հոկտեմբերի 6-7-ին՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթաժողովին։

Ղազախստանի նախագահը վերջին անգամ Բաքու է այցելել անցյալ տարվա նոյեմբերին՝ մասնակցելու COP 29 գլոբալ կլիմայական գագաթաժողովին։