Ինդոնեզիայի Սիդոարջո քաղաքում գտնվող Ալ-Հոզինի գիշերօթիկ դպրոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հոկտեմբերի 3-ին հայտնել է South China Morning Post (SCMP) պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական անձանց տվյալներին։

Ենթադրվում է, որ տասնյակ մարդիկ դեռևս թաղված են փլատակների տակ՝ աղետից մի քանի օր անց կյանքի նշաններ չցուցաբերելով։ Փրկված մարդկանց թիվը կազմում է 103։

«Այսօր մենք գտանք ևս հինգ մարդու, որոնցից բոլորը մահացած են գտնվել»,- հայտնել է Սուրաբայա քաղաքի որոնողական-փրկարարական գործակալության ղեկավար Նանանգ Սիգիտը։

Այսպիսով, զոհերի թիվը հասել է 10-ի։ Ավելի ուշ դպրոցի կոմունալ տարածքում հայտնաբերվել է ևս մեկ մահացած մարդ։ Մոտակայքում հայտնաբերվել են նաև երկու տղա աշակերտներ, որոնք վիրավորվել էին փլուզված առաստաղից։ Ավելի ուշ հայտնաբերվել են ևս երկու դիակներ։

«Նախքան հինգ մարդկանց մարմինների հայտնաբերումը, պաշտոնյաները հայտարարել են, որ 59 մարդ անհայտ կորած է համարվում»,- նշում է պարբերականը։

Մահացած դպրոցականների որոշ ընտանիքներ, որոնք հավաքվել էին ողբերգության վայրում, ցանկություն են հայտնել միանալ փրկարարական գործողություններին: Երեխաները կարող են դեռևս մնալ փլատակների տակ: Ըստ նախնական քննության արդյունքների՝ շենքը փլուզվել է վատ շինարարության պատճառով. հենասյուները չեն կարողացել դիմակայել ծանրաբեռնվածությանը չորրորդ հարկի ավելացումից հետո։

Ինդոնեզիայում դպրոցի շենքի փլուզման մասին հաղորդվել է սեպտեմբերի 30-ին: Դեպքը տեղի է ունեցել Ջավայի արևելքում կառուցված մահմեդական գիշերօթիկ դպրոցում: Անհայտ կորածները հիմնականում 12-17 տարեկան 7-11-րդ դասարանների տղաներ են: