Իրանի արևմտյան Լոռեսթան նահանգում Իրանի Կարմիր մահիկի ընկերության ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավարը։

«Զոհվել է նաև ուղղաթիռի ևս մեկ օդաչու, այսպիսով, զոհերի թիվը հասցվել է երկուսի։ Բացի դրանից, փրկարարներից մեկը լուրջ վնասվածքների պատճառով ծանր վիճակում է»,- հայտնել է Իրանի պետական ​​հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ IRIB լրատվական գործակալությունը հայտնել էր Լոռեսթան նահանգի Օշտորան Կոհ շրջանում ինքնաթիռի վթարի մասին։ Հաղորդվել էր, որ ուղղաթիռը, որը ուղարկվել էր անհայտ կորած համարվող կնոջը որոնելու, վթարի է ենթարկվել 2800 մետր բարձրության վրա։ Օդանավում ութ մարդ է եղել։