ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով 1 դոլարանոց հուշադրամի կոնցեպտային պատկերները, որը Միացյալ Նահանգների դրամահատարանը պատրաստում է Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակի առթիվ, հաղորդում է NBC News-ը։

Մետաղադրամի դիմերեսին, որը «արծիվն» է, պատկերված է Թրամփի ակնհայտ ճանաաչելի պրոֆիլը։ Մետաղադրամի դարձերեսին, որը «գիրն» է, պատկերված կլինի Թրամփը՝ բարձրացրած ձեռքով, ով կանգնած է ամերիկյան դրոշի ֆոնին։

Մեդալի հակառակ կողմը հիշեցնում է 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում տեղի ունեցած տեսարանը, երբ Թրամփը բռունցքը օդ էր բարձրացրել, այն բանից հետո, երբ զինված անձը փորձել էր սպանել իրեն՝ բացօթյա քարոզարշավի հանրահավաքի ժամանակ։

Թրամփի մետաղադրամի դարձերեսի արտաքին եզրագծով, ի լրումն ավանդական «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» և «E Pluribus Unum» գրությունների, նաև գրված է. «Պայքարի՛ր, պայքարի՛ր, պայքարի՛ր»։

ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչն ասել է, որ պատկերները «առաջին էսքիզներն» են՝ հավելելով, որ մետաղադրամի մասին ավելի շատ տեղեկություններ կհրապարակվեն, երբ լուծվի շաթդաունի (կառավարության աշխատանքի մասնակի դադարեցում) խնդիրը։

Գանձապետարանի ներկայացուցիչը հավելել է, որ «առաջին նախագիծը լավ է արտացոլում մեր երկրի և ժողովրդավարության կայուն ոգին, նույնիսկ չնայած հսկայական խոչընդոտներին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մոտ ապագայում ավելի մանրամասն տեղեկություններով կիսվելու հնարավորությանը»։

Մետաղադրամը օրինական վճարամիջոց կլինի, ինչը նշանակում է, որ այն կարող է օգտագործվել ինչպես սովորական արժույթը՝ 1 դոլար անվանական արժեքով։