Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է «անհապաղ իրականացնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ծրագիրը, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների:

«ՀԱՄԱՍ-ի արձագանքի լույսի ներքո Իսրայելը պատրաստվում է անհապաղ իրականացնել Թրամփի ծրագրի առաջին փուլը՝ բոլոր պատանդներին ազատ արձակելու համար,– ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ – Մենք կշարունակենք աշխատել նախագահի և նրա թիմի հետ լիակատար համագործակցությամբ, որպեսզի վերջ դնենք պատերազմին՝ Իսրայելի կողմից շարադրված և նախագահ Թրամփի տեսլականին համապատասխանող սկզբունքներով»։

Բացի այդ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի քաղաքական վերնախավը հրահանգել է զինվորականներին նվազեցնել հարձակողական ակտիվությունը Գազայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ Իսրայելը անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից խաղաղություն հաստատելու պատրաստակամության պատճառով։