Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ծավալված իրադարձությունների հետ կապված՝ սկսվել է հետաքննություն 4 հոդվածներով, մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, տեղեկացրել է Грузия Online-ը։
«Հետաքննությունն սկսվել է Քրեական օրենսգրքի 317, 187, 222 եւ 225 հոդվածներով՝ հարձակում ոստիկանի վրա, Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ տապալման կոչեր, գույքի վնասում կամ ոչնչացում, խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության կամ հատուկ կարեւոր օբյեկտի զավթման կամ շրջափակման փորձ»,- ասել է նա։
ՆԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ ակցիան դուրս է եկել խաղաղ հավաքի շրջանակից եւ վերաճել բռնի գործողության։ Դարախվելիձեն նշել է, որ մի քանի մարդիկ ձերբակալվել են, նրանց մասին տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ։




























