Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Անդրեյ Բաբիշին և ANO շարժմանը Չեխիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Մենք նրան հաջողություն ենք մաղթում ուժեղ և արդյունավետ կառավարություն ձևավորելու գործում, որը կնպաստի չեխ ժողովրդի առաջընթացին և բարգավաճմանը: Վրաստանը անհամբեր սպասում է գործընկերության պատմության նոր գլխին և մեր երկրների միջև կապերի խորացմանը», - գրել է Կոբախիձեն Х սոցիալական ցանցում:
2025 թվականի հոկտեմբերի 3-4-ը Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ANO (Այո) կուսակցությունը՝ ստանալով ձայների մոտ 35%-ը։





























