Ըստ ԶԼՄ-ների և Հնդկաստանի Գերագույն դատարանի երկուշաբթի օրվա նիստին ներկա իրավաբանների հաղորդագրությունների, մի իրավաբան փորձել է կոշիկի նմանվող առարկա նետել Գերագույն դատարանի նախագահ Բի Ռ. Գավաjիի վրա՝ Վիշնու հինդուիստական աստծո մասին նրա վերջին արտահայտությունների պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ վերջերս դատական քննության ժամանակ Գավաjին հայտարարել էր, որ վնասված աստծո արձանը փոխարինելու մասին հայտ ներկայացրած տղամարդը պետք է «գնա և հենց աստվածությունից խնդրի ինչ-որ բան անել» և դատարանը մերժել էր այդ դիմումը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը մի իրավաբան մոտեցել է ամբիոնին, որտեղ նստած է եղել Գավային, հետո անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան, երբ վերջինս պատրաստվել է ինչ-որ առարկա նետել նրա վրա։ Գավային, ով հաջորդ ամիս պետք է հրաժարական տա Հնդկաստանի գլխավոր դատավորի պաշտոնից, խնդրել է դատարանին շարունակել դատավարությունը, երբ հարձակվողին դուրս են բերել դահլիճից, հայտնում է LiveLaw իրավական կայքը։
«Մենք չենք հանդուրժի Սանատան Դհարմայի (հավերժական կրոն - խմբ.) նկատմամբ որևէ վիրավորանք», - բղավել է հարձակվողը, հաղորդում է Hindustan Times-ը։
Անցյալ ամիս Գավային հայտարարել է, որ դատարանում Աստծո մասին իր ասածները սխալ են մեկնաբանվել և որ ինքը հարգում է բոլոր կրոնները: Գերագույն դատարանի փաստաբանների ասոցիացիան դատապարտել է երկուշաբթի օրվա միջադեպը և պահանջել, որ դատարանը քրեական հետապնդում իրականացնի ներգրավված փաստաբանի նկատմամբ:





























