Հոկտեմբերի 6-ին, «Սալոն» ռեստորանում տեղի ունեցավ Մեդիա բրանչ Silicon Mountains Summit-ի նոր ձևաչափը և խոսնակներին ներկայացնելու նպատակով։
Մեդի բրանչը կազմակերպվել է հոկտեմբերի 14-ին Dvin Music hall-ում կայանալիք Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակներում, որը ներկայանալու է Արհեստական բանականության անատոմիա խորագրով՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների մասնակցությամբ:
Այս տարի գագաթնաժողովը նվիրված է «Արհեստական բանականության անատոմիա» խորագրին՝ արհեստական բանականության խորքային ուսումնասիրությանը՝ դրա հիմքային կառուցվածքներից մինչև թաքնված բարդությունները։ Ավելի քան 10 համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ ու նորարարներ կներկայացնեն, թե ինչպես է աշխատում ԱԲ-ն «կուլիսներում»՝ մտածող ալգորիթմները, սովորող նեյրոնային ցանցերը, տվյալների հոսքերը, որոնք սնուցում են բանականությունը, և մարդկային փորձառությունը, որը շարժիչ ուժ է դառնում առաջընթացի համար։
Գագաթնաժողովի ընթացքում զուգահեռներ են անցկացվելու տեխնոլոգիական ոլորտում նախագծվող խելացի համակարգերի և այլ ոլորտներում նոր պրոդուկտների ստեղծաման ընթացքի հետ։
Այս կերպ մենք կցուցադրենք լսարանին, որ արհեստական բանականությունը պարզապես հեռավոր տեխնոլոգիա չէ․ այն նույնքան օգտակար, կարևոր և մեր կյանքի անբաժանելի մասն է, որքան այն իրերը, որոնք մենք օգտագործում ենք։
«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ», նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։
«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, և, նաև Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման և արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել գործընկերների շրջանակը։
Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, և կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։
Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն, միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, և մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», - Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան
Գագաթնաժողովի հատուկ հյուրն է Վինսենթ Ռոշը (Vincent Roche), Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը, ով արժանացել է նաև 2025թ. ՀՀ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին:
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև՝
- Նուբար Աֆեյան, Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և վարչության նախագահ
- Անդրե Անդոնյան, Flagship Pioneering-ի ռազմավարական խորհրդատու, Կենտրոնական Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
- Հովհաննես Ավոյան, Picsart-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր
- Արամ Կաբլանյան, տեխնոլոգիական ձեռներեց, գինեգործ, Alexandrea Wines-ի հիմնադիր,
- Հակոբ Հակոբյան, Seaside Startup գագաթնաժողովի հիմնադիր,
- Իվան Լեսիկ, Nokia Mobile Networks-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տեխնիկական տնօրեն
- Թեոդորա Պրեդա, Plag&Play տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն
- Վահե Անդոնիանս, Cognize-ի հիմնադիր
Բրանչին մասնակցում էին՝
- ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը
- «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
- ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյան
- Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյան
- «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:
- «Freedom Broker» Armenia մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հավհաննիսյան
- «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյան
- Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյան
Սկսած 2019 թվականից, այս գագաթնաժողովը դարձել է Հայաստանի առաջատար միջազգային հարթակը՝ համախմբելով համաշխարհային փորձագետներին, քաղաքականության մշակողներին և բիզնես առաջնորդներին՝ քննարկելու տեխնոլոգիաների ապագան և դրանց ձևավորող ազդեցությունը տնտեսության ու տարբեր ուղղվածության ոլորտների վրա։





























