Այս տարվա հոկտեմբերի 21-ին Մոնակոյում հերթական անգամ  տեղի կունենա Հայաստանի Անկախության տոնին նվիրված բարեգործական համերգ Վրույր  Փենեսյանի նախաձեռնությամբ , որն անցկացվելու է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բարձր հովանու ներքո և խոստանում է դառնալ Մոնակոյում հայկական համայնքի համար տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։

Միջոցառմանը  կհրավիրվեն Մոնակոյի պետական կառույցների և հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր համայնքների ղեկավարներ ։ Համերգին կմասնակցեն աշխարհահռչակ հայ երաժիշտներ, որոնք Մոնակո են ժամանելու  Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից և Ֆրանսիայից ։ Միջոցառման նպատակն է ոչ միայն համերգային ծրագրի միջոցով նշել Հայաստանի անկախության տոնը, այլև նպաստել Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային ու հասարակական կապերի խորացմանն ու ամրապնդմանը։

Վրույր Փենեսյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն հատկապես Մոնակոյի նման փոքր, բայց ազդեցիկ հայկական համայնքի համար։

WhatsApp Image 2025-10-04 at 13.36.46 (1).jpg (49 KB)

Հայկական համայնքը թվով գուցե մեծ չէ, բայց այն ունի իր ամուր դիրքը և մեծ ներուժը Մոնակոյի հասարակական կյանքում։ Այս միջոցառումը ևս մեկ առիթ է՝ հիշելու մեր անկախ պետության արժեքները և միաժամանակ աջակցելու հայրենասիրական ու բարեգործական նախաձեռնություններին ։

Համերգը կկայանա Մոնակոյի մայր տաճարում։ Մուտքը բաց է բոլոր այն հայերի և բարեկամների համար, ովքեր կցանկանան կիսել տոնական օրը միասին և աջակցել Հայաստանի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը։

Հայաստանի հետ նաև տնտեսապես կապ ստեղծելու համար հրավիրել ենք ներդրումային ծառայությունների մատուցման և ակտիվների հավատարմագրային կառավարման հարուստ միջազգային փորձառություն ունեցող  Wilco ընկերությանը՝ իր ծառայությունները առաջարկելու համար ։

WhatsApp Image 2025-10-04 at 13.36.46.jpg (60 KB)

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որն աջակցում է անհատներին և ձեռներեցներին խելամիտ կերպով  կառավարել  իրենց ունեցվածքը՝ առաջարկելով ներդրումային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ ։

Միջոցառման մանրամասները շուտով ։