Երկուշաբթի Տիրանայի վերաքննիչ դատարանում նիստի ժամանակ սպանվել է դատավոր Աստրիտ Կալաջուն հաղորդում է AP գործակալությունը։

Ալբանիայի ոստիկանության տվյալներով՝ Կալաջուի վրա դատարանի դահլիճում կրակել է 30-ամյա կասկածյալ Է. Շ-ն։ Դատավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։

Հարձակվողը դատարանի դահլիճում վիրավորել է նաև երկու այլ անձանց, սակայն վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում։

Կրակոցներից հետո Է. Շ.-ն փախել է դեպքի վայրից, բայց ավելի ուշ ձերբակալվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն և առգրավել նրա, ամենայն հավանականությամբ, սպանության ժամանակ օգտագործած ատրճանակը։

Հանցագործության դրդապատճառը դեռևս պարզ չէ, և ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հրապարակել։