Ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին. նախագահները կկարողանան քննարկել իրենց հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը:
«Մենք այժմ քննարկում ենք Պուտինի Տաջիկստան կատարելիք պետական այցը։ Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ։ Առանձին, իհարկե, խոսվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին», - ասել է նա։
«Համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Կտեսնենք, թե ինչ արդյունք կլինի։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված այս հարցում։ Հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և կանդրադառնան մնացած բոլոր հարցերին», - պարզաբանեկ է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ Պուտինի և Ալիևի միջև հոկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցը «լավ, դրական և կառուցողական» է եղել և որ այդ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Ալիևը Պուտինին զանգահարել է նրա ծննդյան օրը՝ ռուս ղեկավարին ջերմորեն շնորհավորելու համար։ Այդ զրույցը դարձել է նրանց առաջին ծփումը՝ ավելի քան կես տարվա ընթացքում անձնական շփումների բացակայությունից հետո։





























