ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգից ընտրված կոնգրեսական Բարնի Ֆրենքը մտադիր է ամուսնանալ իր ընկերոջ` Ջիմ Ռիդի հետ: Այս մասին հայտնել է կոնգրեսականի գրասենյակը: Նա դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ ավարտում է իր քաղաքական կարիերան:
Ֆրենքի խոսքով, ինքն ու իր սիրեցյալը հարաբերությունները կօրինականացնեն հարազատ Մասաչուսեթս նահանգում, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացրել է դեռ 2004 թվականին: Հայտարարությունում չի նշվում ոչ կոնկրետ ամսաթիվը, ոչ էլ վայրը, որտեղ տեղի կունենա հարսանիքը: Հայտնի է միայն, որ 71-ամյա կոնգրեսականի զուգընկերը` 42-ամյա Ռիդը լուսանկարիչ է, ֆոտոլաբորատորիա ունի եւ ապրում է Մեն նահանգում:
Ֆրենքն առաջին ամերիկացի քաղաքական գործիչներից է, ով բացահայտորեն խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Նա նման սենսացիոն հայտարարություն արել էր դեռ 1987-ին:
2011 թվականի նոյեմբերին կոնգրեսականը հայտարարել է, որ չի ցանկանում «մահանալ կոնգրեսականի աթոռին» եւ մտադիր չէ այլեւս մասնակցել խորհրդարանական ընտրություններում:



























