Բելգիայի դիրքորոշումը հայտնի է, մենք պաշտպանում ենք Հարավային Կովկասում կայունությունը և խաղաղությունը, և այն առաջընթացը, որ գրանցվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին այս համաձայնության ստորագրությամբ, կարծում ենք՝ հնարավորություն է տալիս նոր, ավելի դրական խոսույթ ձևավորել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնք

«Հաղորդակցությունը, կապակցվածությունը, բնականաբար, տարածաշրջանում շատ կարևոր է և տարածաշրջանի, և Հայաստանի համար զարգացման շատ մեծ ներուժ կստեղծի։ Քանի որ խոսում ենք տնտեսության մասին, նաև տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություն կտա։ Այնպես որ գտնում ենք, որ զարգացումները շատ դրական են, ուրախ ենք այս զարգացումների համար և հուսով ենք, որ դրանք կտան նաև դրական արդյունքներ»,– ընդգծեց նա։