Թուրքիայի բնակչությունը 2010-ի համեմատ աճել է 1,35 տոկոսով՝ կազմելով 74 մլն 724 հազար 269 մարդ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալները։
Նշվում է, որ 2011-ին Թուրքիայի բնակչության թիվն ավելացել է 1 մլն 281 հազար մարդով։ Բնակչության 50,2 տոկոսը կազմում են արական սեռի, 49,8-ը՝ իգական սեռի ներկայացուցիչները։
Թուրքիայի 81 նահանգներից 56-ում բնակչությունն ավելացել է, 25-ում՝ պակասել։



























